PRESSEMITTEILUNG

Armenischen Kulturtage Stuttgart abgesagt.
Benefizkonzert für die Opfer des Angriffs Aserbaidschans auf Armenien.

Die Armenische Gemeinde Baden-Württemberg hat die traditionellen Kulturtage in Stuttgart (20. – 28 Oktober 2022) abgesagt. Grund sind der jüngste militärische Angriff Aserbaidschans auf Armenien, der viele Menschenleben gekostet hat. Aber auch das Leid, das Millionen Menschen in Berg-Karabach, in der Ukraine und in der Diaspora gerade erleben, hat diese Entscheidung reifen lassen: „Wir können nicht feiern, wenn unsere Geschwister leiden.“

Um dennoch die Öffentlichkeit in Baden-Württemberg auf die Situation in Armenien aufmerksam zu machen und unseren Einsatz für Frieden und Völkerverständigung zu unterstreichen, wird die Gemeinde ein Benefiz-Konzert organisieren. Einzelheiten dazu werden wir in Kürze veröffentlichen.

Die Entscheidung ist nach einer lebhaften Diskussion im Vorstand der Gemeinde zustande gekommen. Schon seit drei Jahren konnten die Armenischen Kulturtage in Stuttgart pandemiebedingt aber auch bedingt durch den Krieg in Berg-Karabach nicht stattfinden. Für dieses Jahr hatten wir, in großer Zuversicht und Hoffnung auf Frieden, ein buntes Programm für die Öffentlichkeit vorbereitet, das sich zentral mit dem Thema „HEIMAT“ beschäftigen sollte.

Wir verurteilen aufs schärfste die jüngsten Angriffe der Republik Aserbaidschan auf die Republik Armenien. Wir verurteilen die Verletzungen des internationalen Rechts sowie der Menschenrechte seitens der Aserbaidschaner. Wir verurteilen die armenophoben Äußerungen, die wir vermehrt seit Jahren aus Aserbaidschan und aus der Türkei mitbekommen: Aus Worten werden Taten – die Bilder brutaler Kriegsverbrechen, die uns auch in diesen Tagen wieder erreichen, unterstreichen diese Sorgen eindrücklich.

Armenische Gemeinde Baden-Württemberg e.V.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում ծրագիրը չեղարկվում է։
Շտուտգարտ, Գերմանիա, 20․09․2022

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը չեղարկել է Շտուտգարտում անցկացվող ավանդական Հայ Մշակույթի Օրեր (armenische-kulturtage-stuttgart.de) միջոցառումը, որը տեղի էր ունենալու 2022 թ․-ի հոկտեմբերի 20-ից մինչև 28-ը: Պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ իրականացված ագրեսիան և նրա հետևանքներն են։ Միլիոնավոր մարդկանց Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Սփյուռքում պատերազմն ու ներկայիս զարգացումները վշտացնում են և մտահոգում։ Ելնելով ներկայիս իրավիճակից մենք, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի վարչությունը, որոշում կայացրեցինք չեղարկել նախատեսված միջոցառումները: Մենք չենք կարող ուրախանալ և տոնել, երբ մեր ազգը տառապում է:

Միևնույն ժամանակ Բադեն-Վյուրթեմբերգի հանրությանը Հայաստանում տիրող իրավիճակի մասին իրազեկելու, ինչպես նաև խաղաղությանն ու միջազգային փոխըմբռնմանը մեր հանձնառությունն ընդգծելու նպատակով, մեր համայնքը կկազմակերպի բարեգործական համերգ, որի մանրամասները կհրապարակենք առաջիկա օրերին։

Որոշումն ընդունվել է վարչության կողմից բուռն քննարկումից հետո։  Շտուտգարտում Հայ Մշակույթի Օրերն արդեն երեք տարի է չեղարվում են` համաճարակի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով։ Մեծ վստահությամբ և խաղաղության հույսով այս տարի որոշել էինք հանրությանը ներկայացնել հրաշալի ծրագիր, որը պետք է անցներ «ՀԱՅՐԵՆԻՔ» խորագրի ներքո։ Հույսով ենք, որ գալիք տարվա ընթացքում կվերսկսենք մեր ծրագիրը։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության վերջին հարձակումները Հայաստանի Հանրապետության վրա։ Դատապարտում ենք ադրբեջանցիների կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խախտումները: Դատապարտում ենք նաև հայատյաց հայտարարությունները, որոնք տարիներ շարունակ ավելի ու ավելի ենք լսում Ադրբեջանից և Թուրքիայից: Դաժան պատերազմական հանցագործությունների տեսարանները, որոնք այս օրերին կրկին ու կրկին ի հայտ են գալիս, ավելի են ընդգծում մեր մտահոգությունները։

Հույսով ենք, որ մեր համայնքի անդամներն ու բարեկամները ըմբռնումով կմոտենան մեր այս որոշմանը։

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնք